Հայաստանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությունների շրջանակում Մելիան դեկտեմբերի 13-15-ի կատարելիք այցի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը: