Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները շարունակվելու են: Ինչպես հաղորդել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Բաթումում էներգետիկ խորհրդաժողովին մասնակցելու ժամանակ նա հանդիպում է անցկացրել հանձնաժողովի վրացի համանախագահի հետ:
«Գլխավոր հարցը հանձնաժողովի աշխատանքը շարունակելու մեջ է: Առաջիկայում, հնարավոր է, փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում փորձագիտական խումբը կհանդիպի սահմանամերձ հատվածում ու եւս մեկ ստուգում կանցկացնի: Նրանք աշխատանքներ են տանելու չհամաձայնեցված հատվածներում, իսկ մենք քննարկումներ կանենք հանձնաժողովի համանախագահների հետ: Ապա կհստակեցվի հանձնաժողովի հերթական նիստի օրը: Հերթական նիստը կկայանա Բաքվում»,- ընդգծել է նա:




























