Մոտ կես ժամ առաջ դաժան սպանություն է տեղի ունեցել Աջափնյակ համայնքում:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ժամը 17-ի սահմաններում Արզումանյան 7 եւ Լենինգրադյան 22 շենքերի մերձակայքում երեք կրակոց է հնչել։ Անհայտ անձը կամ անձինք գնդակահարել են երկու մարդու: Որոշ տեղեկություններով՝ սպանվածները մայր եւ աղջիկ են: Տարեց կինը եղել է մոտ 65 տարեկան:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, որոնք շրջափակել են տարածքը եւ քննչական գործողություններ են կատարում: Ոստիկանության աշխատակիցները նաեւ հրաժարվում են տեղեկություններ հաղորդել սպանվածների եւ սպանության մանրամասների մասին: