Վենեսուելայում տեղի են ունեցել նահանգապետի ընտրություններ, Ուգո Չավեսի իշխող Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուները հաղթել են երկրի 23 նահանգներից 20-ում:
Երեք նահանգներից մեկում, որտեղ հաղթել են ընդդիմության թեկնածուները, նահանգապետ է դարձել Վենեսուելայի նախագահի նախկին թեկնածու Էնրիկե Կապրիլեսը, հայտնում է Associated Press-ը: Ներկայումս հաշվարկված է քվեաթերթիկների 95%-ը, ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 54%-ը, գրում է gazeta.ru-ն:
Փորձագետները նշում են, որ սա առաջին քարոզարշավն էր, որին չէր մասնակցում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով այժմ բուժվում է:
Դեկտեմբերի 16-ին նահանգապետի ընտրությունների ավարտից հետո գիտության եւ տեխնիկայի նախարար Խորխե Արեազան հայտնել էր, որ նախագահը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը:




























