ԱՄՆ-ում ազգությամբ հայ Հրանտ Մհերյանին մեղադրում են կնոջն սպանելու եւ նրա սիրեկանին վիրավորելու մեջ: Նրան մեղադրանքն առաջադրվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ին:

Մելքումյանին ձերբակալել է Լոս Անջելեսի ոստիկանությունը՝ սպանության կասկածանքով: Ոստիկանությունում հայտնել են, որ 51-ամյա Ազնիվ Մհերյանը եւ 49-ամյա Մայքլ Քարվերը դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ Ազնիվը հիվանդանոցում մահացել է:

Դրանից հետո գրավով ազատ արձակելու գումարը 1 մլն դոլարից հասել է 5 մլն-ի, հաղորդում է Los Angeles Daily News-ը:

«Հանցագործության դրդապատճառը մասամբ պարզ է, սակայն հաշվի առնելով փաստը, որ կինը սիրեկանի եւ նախկին ամուսնու հետ գտնվել է նույն տանիքի տակ, կարող էր ինչ ասես տեղի ունենալ»,-հայտարարել է գործը քննող խուզարկուն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մհերյանը ատրճանակ էր պատրաստել եւ կրակել նրանց վրա: Նա փախուստի չէր դիմել դեպքի վայրից: