Մասաչուսեթսի Բելմոնտ քաղաքից Հայկ Արամ Հովսեփյանն առաջին հայացքից այնպիսին է, ինչպես 13-ամյա դեռահասների մեծ մասը: Նրան մյուսներից առանձնացնում է ջութակը, թեեւ տղան նավագում է նաեւ սաքսոֆոն, դաշնամուր, հայկական շվի, գրում է «The Armenian Reporter»-ը:
Ապրիլին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Հայկը հանդես եկավ լի դահլիճի առջեւ: Ներկա սենատորները, կոնգրեսականները, քաղաքական գործիչները, ցեղասպանությունը վերապարածների ժառանգենրը հուզվել էին տղայի կատարումից:
Հայկը իրական երազանք ունի` դառնալ պրոֆեսիոնալ ջութակահար եւ հանդես գալ նվագախմբում: Դրան հասնելու համար նա կշարունակի ելույթներ ունենալ դպրոցներում եւ ծերանոցներում:
Հայկը ջութակ նվագել է սովորում 4 տարեկանից: 2009թ-ին նա իր առաջին պարգեւն է ստացել Մասաչուսեթսի երաժշտության ուսուցիչների ասոցիացիայի կողմից: 2010թ. ապրիլի 24-ին նա ոսկե մեդալ է ստացել Կանադայում Դասական երաժշտության մրցույթում: Երկու ամիս անց դարձել է «Young Promise» միջազգային մրցույթի դափնեկիրը:





























