Դերասան Ժերար Դեպարդյեն, որը հայտնել էր ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մասին, հայտարարել է, որ Բելգիայից բացի,  դիտարկում է նաեւ Ռուսաստանի կամ Մոնտենեգրոյի քաղաքացիություն ստանալու հավանականությունը:

Le Monde-ն հայտնում է, որ ընկերների հետ ընթրելիս դերասանը խոստովանել է, որ երեք երկրներ կարող են իրեն ընդունել. Բելգիան, որտեղ վերջերս տուն է գնել, Մոնտենեգրոն, որտեղ  ունի ընկերներ եւ գործնական հետաքրքրություններ, եւ Ռուսաստանը», - գրում է թերթը, հայտնում է «ԱիՖ»-ը: Ռուսաստանից (հնարավոր է, դերասանը կատակել է) նրան «անձնագիր է ոuղարկել Պուտինը», հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Դեպարդյեն հայտարարել էր ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մասին այն բանից հետո, երբ Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոն քննադատել էր հայրենիքում բարձր հարկերի պատճառով Բելգիա տեղափոխվելու նրա որոշումը: 

«Ֆրանսիան լքողներից ոչ բոլորն են ինձ պես վիրավորված եղել: Ես հեռանում եմ` վճարելով 2012թ. հարկերի 85%-ը, եւ ձեզ եմ նվիրում իմ անձնագիրը եւ սոցիալական ապահովագրության համարը, որից երբեք չեմ օգտվել», - բաց նամակում գրել է Դեպարդյեն: