Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել երկու տարվա հետաձգումով՝ ավելի քան 7 մլն դոլարի կաշառք վերցնելու համար:
Դատարանը Ցզյանսի նահանգի կառավարության քարտուղարի նախկին տեղակալ Ու Չժիմինին մեղավոր է ճաչանել պաշտոնեական լիազորությունները գերազանցելու եւ ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Քննությունը պարզել է, որ 2002-2011 թվականներին տարբեր պաշտոններում աշխատելու ընթացքում պաշտոնյան ընդհանուր առմամբ ավելի քան 47 մլն յուան (7,5 մլն դոլար) կաշառք է ստացել: Դրամի դիմաց նա աջակցել է աշխատանքի տեղավորման, ինչպես նաեւ տարբեր նախագծերի իրագործման հարցերում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Չինաստանի օրենսդրությամբ, եթե այդ երկու տարվա ընթացքում դատապարտյալը լավ վարք դրսեւորի, մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ բանտարկությամբ: Նախկին պաշտոնյայի ունեցվածքը բռնագրավվել է:





























