Շվեդիայի փողոցներ են դուրս եկել դպրոցներից մեկի աշակերտները, որոնց վրդովվեցրել է Instagram-ում հրապարակված լուսանկարները» Ոստիկանները ձերբակալել են շուրջ 30 դեռահասների:
Դպրոցականներին զայրացրել է դպրոցի աշակերտուհիներից մեկի լուսանկարները, ով անչափահաս աղջիկների ավելի քան 200 լուսանկարներ է տեղադրել իր էջում: Լուսանկարների գռեհիկ մակագրություններն ակնարկել են մարմնավաճառության մասին: Լուսանկարների տակ եղել են նաեւ աղջիկների անունները, սեռական ակտիվությունը եւ «աշխատանքի ուղղվածությունը», հաղորդում է НТВ-ն:
BFM.RU-ի փոխանցմամբ՝ սկանդալային ձայնագրությունը Instagram-ում հայտնվել է դեկտեմբերի 17-ին, որի հեղինակին հետաքրքրել են Գոթենբուրգում սովորող այլ դեռահասների լուսանկարներ եւ կոմպրոմատներ:
Նրա էջը շուրջ 6 հազար ընթերցող է հավաքել, ովքեր լուսանկարների տակ նորանոր վիրավորական մեկնաբանություններ են ավելացրել եւ հրապարակել լուսանկարներում պատկերվածների անունները:
Լուսանկարներում պատկերված դեռահասներից ոմանք ընդամենը 13 տարեկան են: Երբ այս էջը փակվել է Instagram-ում, այն տեղափոխվել է Facebook:
Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 200 մարդ, ովքեր իրենց շատ ագրեսիվ են պահել: Նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ եւ թալանել խանութները: Ոստիկանությանը հաջողվել է հանդարտեցնել բողոքի ելած աշակերտներին: Դպրոցը, որտեղ սովորում են ցուցարար աշակերտները, այսօր փակվել է՝ անկարգությունների կրկնությունից խուսափելու համար:





























