ԱՄՆ-ի պետքարտուղարի դիվանագիտական անվտանգության գծով օգնական Էրիկ Բոսվելը հրաժարական է տվել: Նրանից բացի պաշտոնները լքել են Պետդեպարտամենտի եւս երեք աշխատակիցներ, որոնց անունները չեն հաղորդվում:
Reuters-ը հայտնում է, որ նման որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ Բենգազիում ամերիկացի չորս դիվանագետների սպանությունը հետաքննող հանձնաժողովը կատարվածի պատասխանատվությունը դրել էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի վրա:
Ավելի վաղ` դեկտեմբերի 19-ին, անկախ հանձնաժողովը հրապարակել էր զեկույց՝ նվիրված էր 2012թ. սեպտեմբերին Բեգազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման հանգամանքներին: Հարձակման հետեւանքով զոհվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը եւ եւս երեք աշխատակից:
Զեկույցում ասված էր, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցների մահվան պատճառը «Պետդեպարտամենտի ստորաբաժանումների միջեւ անհրաժեշտ փոխադարձ շփման բացակայությունն էր»: Հանձնաժողովն իր զեկույցում ընդգծել էր, որ սեպտեմբերի 11-ին Բենգազիում բողոքի ոչ մի ցույց էլ տեղի չէր ունեցել, իսկ դեսպանատան վրա հարձակումը նախապես ծրագրված էր եղել, գրում է Lenta.ru-ն:




























