Թայլանդի փովարչապետ Պլոդպրասոպ Սուրասվադիին 2002թ. Չինաստան 100 բենգալյան վագր արտահանելու մեղադրանք է ներկայացվել
Սուրասվադին հաստատել է, որ 2002-ին, լինելով անտառտնտեսության գերատեսչության ղեկավար, թույլատրել է Պատայայի գազանանոցից վագրեր ուղարկել Չինաստանի վագրաբուծական ֆերմա, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել։

Նրան չորս հազար դոլար գրավի դիմաց ազատել են։  Հայտնի չէ, թե Սուրասվադիի  մեղադրանքն ինչու են 10 տարի անց ներկայացրել, AFP-ին վկայակոչելով գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Բենգալյան վագրերը ոչնչացող տեսակ են, վերջին հարյուրամյակում նրանց թիվը 100 հազարից կրճատվել է երեք հազարի։ Վագրերի այդ տեսակը պահպանվել է ընդամենը 13 երկրներում, այդ թվում՝ Թայլանդում։ Վագրերի վաճառքն օրենքով խստիվ արգելված է, իսկ նրանց փոխանցումը կարող է կատարվել բացառապես ոչ առեւտրային նպատակներով, օրինակ՝ գիտական հետազոտությունների համար։