Հնդկաստանն, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Պրիթհվի-2» բալիստիկ հրթիռների հաջող փորձարկում է իրականացրել:
Փորձարկումներն անցել են երկրի հյուսիսում՝ Օրիսա նահանգի Չանդիպուր հրթիռային հրաձգարանում։ Հրթիռն արձակվել է շարժական մեկնարկման համակարգից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Times of India թերթի կայքը։
Հնդկաստանում մշակված «Պրիթհվի-2» բալիստիկ հրթիռը կարող է ոչնչացնել մինչեւ 350 կմ շառավղում գտնվող թիրախները եւ տարբեր տեսակի մարտագլխիկներ կիրառել, այդ թվում միջուկային՝ մինչեւ 500 կգ զանգվածով։ Հրթիռի նախկին փորձարկումներն իրականացվել են այս տարվա հոկտեմբերին։




























