Վերմոնտ նահանգի՝ իրենց անջատողականներ անվանող հազարավոր բնակիչներ, անվստահություն են հայտնել պետությանը եւ ԱՄՆ-ից անկախություն են պահանջում։ Իրենց պահանջը նրանք արդեն տեղադրել են Սպիտակ Տան կայքում եւ սպասում են նախագահ Օբամայի պաշտոնական պատասխանին։

Ինքնորոշման գաղափարներով լի վերմոնտցիներն իրենց համարում են Վերմոնտի երկրորդ Հանրապետության ներկայացուցիչներ եւ համարում են, որ անկախ Վերմոնտ պետության տեղն ԱՄՆ կազմում չէ, հաղորդում է ՆՏՎ-ն։

Վերմոնտն ամերիկյան վերջին նահանգն է, որ Սպիտակ Տան կայքում հրապարակել է իր՝ ԱՄՆ-ից անջատվելու մասին դիմումը։

Վերմոնտն անկախ է եղել ընդհամենը 14 տարի՝ 18-րդ դարում, որից հետո միացել է հյուսիսամերիկյան նահանգների միությանը։

ԱՄՆ ցանկացած բնակիչ կարող է Սպիտակ Տան կայքում տեղադրել անջատվելու մասին դիմում։ 25 հազար ստորագրություն հավաքելուց հետո, ԱՄՆ նախագահը պարտավոր է տալ դրան պաշտոնական պատասխան։ Վերմոնտում մոտ 10 հազար բնակիչ ընդհունում է  ԱՄՆ-ից անկախանալու գաղափարը, սակայն ընդհամենը 3 հազարն են ստորագրել փաստաթուղթը, իսկ մնացածները դա համարվում են  անիմաստ։ Երբ հյուսիսամերիկյան գաղութները անկախացան Մեծ Բրիտանիայից, ոչ ոք թագավորին չհարցրեց՝ կարելի՞ է անջատվել թե՝ ոչ։