Մաքսային Միությանը Ուկրաինայի անդամակցության մասին խոսք չի գնում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում` նկատելով, թե Կիեւն այժմ որոնում է մատչելի ձեւաչափ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ համագործակցելու համար:
«Անդամակցության մասին խոսք լինել չի կարող, քանի որ դրա համար հարկավոր է հայտ ներկայացնել, իսկ նման հայտ չի ստացվել»,- ասել է Պուտինը:
«Մենք չենք տալիս Ուկրաինային անհրաժեշտ քվոտաները ոչ այն պատճառով, որ չենք ցանկանում: Դա լրջագույն հարց է, որ կապված է ուկրաինական տնտեսության գործարկման հետ: Այժմ Ուկրաինան փորձում է դուրս գալ այդ իրավիճակից, գտնել համագործակցելու ձեւեր»,- ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, թե Ուկրաինան լուրջ չէր ընդունել Մոսկվայի նախազգուշացումները ուկրաինական արտադրանքի սահմանափակման մասին: «Մեր ուկրաինացի գործընկերները մտածում էին, թե կատակում ենք մինչ որոշակի պահ, ապա հասկացան, որ դա կատակ չէ»,- ասել է Պուտինը` որպես օրինակ նշելով ուկրաինական խողովակների եւ քաղցրավենիքի վրա դրված քվոտաները:




























