Ռեմիգլուշ Մուսը՝ Սմոլենսկի մերձակայքում լեհական N1 օդանավի վթարի գլխավոր վկաներից մեկը, ինքն է կախվել: Նման եզրահանգման է եկել Վարշավայի դատախազությունը:
Հիշեցնենք, որ Մուսը Յակ-40 օդանավի տեխնիկն էր, որը 2010թ. ապրիլի 10-ին վայրէջք էր կատարել Սմոլենսկում՝ նախքան Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի նախագահական օդանավի ժամանումը: Նրա մարմինը հայտնաբերվել էր 2012թ. հոկտեմբերի 29-ին՝ տան նկուղում:
Դատախազությունը նշում է, որ նրա արյան մեջ մեկ պրոմիլ ալկոհոլ է հայտնաբերվել: Ոչ մի թմրանյութ չի հայտնաբերվել: Պայքարի կամ ակտիվ պաշտպանության ոչ մի հետք չի եղել, գրում է Gazeta Wyborcza-ն, մեջբերում է vesti.ru-ն:
Ռեմինգուշ Մուսը լսել էր Սմոլենսկի կարգավարի հետ ջախջախված օդանավի անձնակազմի բանակցությունները: Նա իր ցուցմունքներում պնդում էր, որ կարգավարը նախագահական օդանավին թույլ է տվել իջնել մինչեւ 50 մ՝ չնայած թանձր մառախուղին: Ըստ նրա՝ մինչ այդ Յակ-40-ին էլ թույլ էին տվել իջնել միչեւ 50 մ: Իսկ ըստ պաշտոնական վարկածի՝ կարգավարը նախագահական օդանավին արգելել է 100 մ-ից ցած իջնել:
Վարշավայի շրջանային դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Դարիուշ Սլեպոկուրան կարծում է, որ այժմ պաշտպանության տակ պետք է վերցնեն եւս մեկ վկայի՝ Յակ-40-ի օդաչու Արթուր Վոշտիլին:
2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մերձակայքում լեհական նախագահական Տու-154Մ օդանավի ավիավթարի հետեւանքով զոհվել էր 96 մարդ:





























