Վենետիկի նավահանգստի աշխատակիցները 60x30 չափսերի ճամպրուկի մեջ 5 տարեկան երեխայի են հայտնաբերել, ում այդկերպ փորձում էին Աֆղանստանից Գերմանիա հասցնել:

Ինչպես հաղորդում է Corriere della Sera թերթը, Ասիմ անունով տղային գտել են Հունաստանից ժամանած նավի ուղեւորների ուղեբեռի սովորական ստուգման ժամանակ: Տղան չէր լալիս եւ չէր դողում, բայց նաեւ չէր խոսում: Նա կարողացել է շնչել ճամպրուկի անկյուններում հատուկ արված անցքերի միջոցով:

Տղային այս ճանապարհով փորձել է անցկացնել մի տղամարդ, ով սկզբում հայտարարել է, որ տղայի հայրն է, հետո ասել է, որ հորեղբայրն է, իսկ վերջում էլ, թե՝ ընտանիքի բարեկամն է, ում ծնողներն ապրում են Հունաստանում:

Իտալիայում ապրող 40-ամյա գործազուրկ, աֆղան տղամարդում տնային կալանքի են ենթարկել: Նրան մեղադրում են ծանրացուցիչ հանգամանքներում ապօրինի միգրացիային նպաստելու մեջ, հաղորդում է NEWSru.com-ը:

Ինչ վերաբերում է երեխային, նրան տվել են վենետիկի ընտանիքներից մեկին, որտեղ տղան կմնա այնքան ժամանակ, մինչեւ սոցիալական մարմինները որոշում կկայացնեն այս ոչ հասարակ գործով: