Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին ժամանել է Գերմանիա՝ կաթվածից հետո բուժման կուրս անցնելու նպատակով: Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն:
Հիշեցնենք, որ Իրաքի 79-ամյա նախագահը հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 17-ին: Սկզբում Թալաբանիի առողջության մանրամասների մասին ոչինչ չէր հաղորդվում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նախագահը կաթված է ստացել:
Թալաբանիին բուժող գերմանացի բժիշկների թիմը խորհուրդ է տվել նրան տեղափոխել Գերմանիա այն բանից հետո, երբ Իրաքի նախագահի առողջական վիճակի բարելավման նշաններ են նկատվել, հաղորդում է «ԱԻՖ»-ը՝ վկայակոչելով AP-ն:
Ջալալ Թալաբանին Իրաքի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Այս երկրում նախագահը ձեւական պաշտոն է, երկրի փաստացի ղեկավարը վարչապետ Նուրի ալ-Մալիքին է:




























