Ռուանդայի հարցով միջազգային տրիբունալը պլանավորման հարցերով նախկին նախարար Օգուստին Նգիրաբատվարեին դատապարտել է 35 տարվա ազատազրկման` թութսի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «ցեղասպանության, ցեղասպանություն եւ բռնաբարություն հրահրելու մեջ», հաղորդում է AFP-ն:

1994թ. Ռուանդայի ժամանակավոր կառավարությունը հրահրել էր թութսիների զանգվածային սպանություններ: 100 օրում հուտու ցեղախմբի անդամները սպանել էին մոտ 800 հազար մարդու: Սպանվել են նաեւ շատ հուտուներ, որոնք չափավոր քաղաքական հայացքներ ունեին:

Տանզանիայի Արուշա քաղաքում գործում է միջազգային տրիբունալը, որը հետաքննում է ռազմական հանցագործությունները: