ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրում է զվարճանալ տեսախցիկի օբյեկտիվի առջեւ, չվախենալով հայտնվել հիմար վիճակում: Երեւում է, նաեւ այդ պատճառով է, որ ամերիկյան առաջնորդն այդքան վայելում է իր քաղաքացիների համակրանքը եւ կարողացել է երկրորդ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում:

Օբամայի նախանձելի հումորի զգացումի հերթական ապացույցն է դարձել հրապարակված լուսանկարը, որտեղ Սպիտակ տան ղեկավարի վրա կատակով գրոհում է «Սփայդերմենի» հագուստով փոքրիկ մի տղա:

Լուսանկարում փոքրիկը նախագահի կողմն է պարզում իր ափը, որպեսզի, նրան պատի «սարդոստայնով», ինչպես հայտնի ֆիլմում դա անում է «սփայդերմենը»: Օբաման վախեցած դեմքով հետ է նահանջում՝ սարսափած վեր բարձրացնելով ձեռքերը:

Զվարճալի լուսանկարն օրերս տեղադրվել է նախագահի Facebook-յան էջում եւ արդեն 600 հազարից ավելի «like» ստացել: The Lookout բլոգի տվյալներով, փոքրիկ «սփայդերմենը» Սպիտակ Տան աշխատակիցներից մեկի որդին է: Տղայի հագուստից դատելով, լուսանկարն արվել է Հելոուինի ժամանակ, գրում է NEWSru.com-ը:

Բլոգում Օբամայի եւս մի քանի ծիծաղելի լուսանկարներ են տեղադրվել: Դրանցից մեկում նա նմանակում է ամերիկյան օլիմպիական չեմպիոն, մարմնամարզուհի ՄաքՔայլի Մարոնիին: Մեկ այլ լուսանկարում, որն արվել է 2010-ի ամռանը, Օբաման աննկատ ոտքով սեղմում է կշեռքի նժարն այն պահին, երբ կշռվում էր իր օգնական Մարվին Նիքոլսոնը: