Եվրամիությունը պետք է ավելի շատ դիվանագիտական ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար: Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Բելգիայի դեսպան Լյուկ Տրոենը՝ պատասխանելով դիտարկմանը, թե այս տարի ԼՂ կարգավորման հարցում արդյունքներ չեն եղել:
«Մենք ուշադիր հետեւում ենք ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: Դա ողբերգական պատմություն է եւ այն բանից հետո, երբ ես արդեն երկու տարի է այստեղ եմ, ես տեսնում են որ առաջընթացի հասնելը հեշտ չէ: Դա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք հույսը եւ նվազենցնեք մեր ջանքերը: Հակառակը, մենք պետք է ավելի շատ դիվանագիտական ջանքեր գործադրենք: Այլընտրանքային լուծումը բռնությունն է, ինչից պետք է ամեն կերպ խուսափել: Ես երջանիկ եմ, որ ոչ միայն Մինսկի խումբը, այլեւ Եվրամիությունը շատ լուրջ են տրամադրված, որպեսզի լուծում գտնեն:
ԵՄ-ն պատրաստ է ակտիվացնել փոխգործակցությունն այդ ոլորտում, մասնավորապես, Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցչությունների հետագա գործունեության շրջանակներում: Դեսպան Ֆիլիպ Լեֆորը նույնպես հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլեր է ձեռնարկում, աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ես վստահ եմ, որ լուծումը կգտնվի»,-ասել է նա:




























