Թուրքիայի արեւելյան Սիիրթի (Սղերթ) նահանգապետ Ահմեդ Այդընը Twitter-ի միջոցով իր համակրանքն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։

Սիիրթի նահանգապետը դեկտեմբերի 19-ի առավոտյան Twitter-ում գրություն է թողել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էջում։

«Ես Թուրքիայից եմ։ Սիիրթի նահանգապետը։ Ձեզ սիրում եմ։ Ձեր կյանքը եւ նախագահական աշխատանքը շատ հաջող են։ Ես հույս ունեմ նմանվել Ձեզ»,-գրել է Սիիրթի նահանգապետը։

Ավելի ուշ, Սիիրթի նահանգապետը հաստատել է, որ ինքն է Twitter-ով գրել ԱՄՆ նախագահին՝ շեշտելով, թե նրան հավանում է եւ Twitter-ով հետեւում։