Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստինա Օյուլանդը հայտարարել է, որ ամերիկյան Մագնիտսկիի օրենքով սահմանված պատժամիջոցները ռուս պաշտոնյաների նկատմամբ, տարածվում են նաեւ եվրոպական բանկերում ակտիվները սառեցնելով։

«Ինչ վերաբերում է ակտիվների սառեցմանն, ապա դա մեխանիկորեն է կատարվելու եվրոպական բանկերում, որոնք կապված են ամերիկական բանկերի հետ, այդ թվում եւ շվեյցարական բանկերը, քանի որ Շվեյցարիան եւս կապված է Եվրամիության պայմանագրերի հետ»,-ասել է Օյուլանդը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։