«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը որոշել է չառաջադրել իր թկենածությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Հանրապետության» համագումարին իր ելույթում ասաց Արամ Զավենի Սարգսյանը:
«Հուսով եմ չառաջադրվելս ասելիքի կամ կամքի բացակայության հետեւանք չեք համարի, ներողություն եմ խնդրում այն կուսակիցներից եւ համակիրներից, ովքեր համոզում էին իրեն առաջադրվել»,- ասաց նա:
Արամ Սարգսյանը հեռու է այն կարծիքից, որ այս նախագահական ընտրություները որակապես ավելի լավն են լինելու եւ նպաստելու են երկրի զարգացմանը: Նա համոզված է, որ իշխանության համար դրանք հերթական վերարտադրության ակցիա են, դրանք լաբիրինթոս են տիտղոսային ընդդիմության համար եւ Հայաստանի վերջն են: Արամ Սարգսյանը նշեց, որ այս ընտրություների հետեւանքները օգտագործելու են ազատական գաղափարախոսություն ունեցող ուժերին համախմվելու համար եւ փետվարի 18-ից հետո մասնակցելու են բոլոր քաղաքական գործընթացներին: «Այս իշխանությունը կկազմակերպի իր վերջին ընտրությունը՝ փակելով հին էպոխան: Իսկ հաջորդ օրը նոր էպոխայի սկիզբն է լինելու: 21-րդ դարը մերն է լինելու»,- ասաց նա՝ խոստանալով, որ ամեն ինչ նոր միան կսկսվի փետրվարի 19-ից:
Ինչ վերաբերում է որեւէ թեկնածուին սատարելուն, ապա «Հանրապետության» ղեկավարն աասց, որ ինքը կգնա եւ կկատարի իր փակ, գաղտնի քվեարկությունը, կուսակցության անդամների մի մասը ցանկանում է բոյկոտել ընտրությունները եւ բոլորին դեմ քվեարկել: Որեւէ թեկնածուին սատարելու մասին որոշում կուսակցությունը չունի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























