Google ընկերությունը որոշել է այլեւս չսպասարկել Internet Explorer 6 բրոուզերին։ Արդեն մարտից Internet Explorer 6-ում չեն աշխատի Google Docs եւ Google Sites ծառայությունները։ lenta.ru-ի փոխանցմամբ, Google-ը ինտերենետի օգտագործողներին առաջարկում է կամ Explorer-ի ավելի թարմ տարբերակով աշխատել, կամ ընդհանրապես ուրիշ բրոուզեր օգտագործել։
Տեղեկացնենք, որ Google-ն առաջին ընկերությունը չէ, որ հրաժարվում է Internet Explorer 6-ից։ 2009 թվականին Internet Explorer 6-ից հրաժարվել է Digg աղբյուրների հասարակական ծառայությունը։ Internet Explorer 6-ի սպասարկուից հրաժարվել է նաեւ YouTube-ը։
Google-ն այս որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ հունվարին ընկերության որոնողական ծառայության վրա կատարված հաքերային հարձակումը հնարավոր է եղել իրականցնել Internet Explorer 6-ում առկա ծրագրային թերությունների պատճառով։
Տարբեր տվյալներով 2009 թվականի դեկտեմբերին Internet Explorer 6-ը բրոուզերնեի շուկայում 21 տոկոս մասնաբաժին է ունեցել, իսկ դա նշանակում է, որ մի քանի հարյուր միլիոն ինտերնետ օգտագործող պետք է նոր բրոուզերի անցնի։




























