Ուկրաինական «Սվոբոդա», «Ուդար» եւ «Բատիկիվշին» ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ  «Պրիվոզ» շուկայի ձեռնարկատերերն ու այլ ակտիվիստներ գրոհել են Օդեսսայի քաղխորհրդի շենքը։ Այդ մասին հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։

Գրոհը սկսել է այն բանից հետո, երբ «Սվոբոդա» խմբակցության անդամ, Օդեսսայի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Պավել Կիրիլենկոյին թույլ չեն տվել մասնակցել նիստին։

Ընդդիմադիրները բողոքում են քաղաքային իշխանությունների՝ փողոցները վերանվանելու մտադրության դեմ։ Նրանք մասնավորապես դժգոհ են նրանից, որ Իվան եւ Յուրի Լիպերի (քաղաքագետներ, ուկրաինական ազգայնականության գաղափարախոսներ) փողոցը ուզում են վերանվանել Փշենինայի փողոց, որն անցյալ դարի սկզբին այս տարածքում տեղակայված 3 ջրաղացների սեփականատեր էր։ Կիրիլենկոն ծրագրել էր նիստին հանդես գալ այս հարցերով, ինչպես նաեւ բարձրաձայնել կուսակցության դիրքորոշումը «Պրիվոզ» եւ «7-րդ կիլոմետր» շուկաների հանդեպ, որոնց ձեռնարկատերերը համարում են, որ քաղաքի իշխանությունները ճնշում են իրենց։

Քաղխորհրդում ծեծկռտուք է սկսվել։ Կռվի ընթացքում պատգամավորներն օգտագործել են կրակմարիչներ եւ հրդեհային հիդրանտներ։ Անվտանգությունն արդեն ակտիվիստների դեմ կիրառել  է արցունքաբեր գազ եւ ջրցաններ։ Քաղխորհրդի շենքի մի քանի պատուհաններ կոտրվել են։

Ինչպես հայտնում է ՈւՆՆ-ն, քաղխորհրդի շենք են եկել «Բերկուտ» հատուկ ջոկատի զինվորներն, որոնց հաջողվել է դուրս հանել մոլեգնած սվոբոդցիներին, որտեղ նրանց սկսել են ջրել հրդեհային փողրակներից։