Լեհաստանում դեկտեմբերի սկզբից ցրտահարվել է 49 մարդ։ Այս տվյալները հաղորդել է տեղի ոստիկանությունը։ Ձմռան սկզբից ջերմաստիճանն որոշ վայրերում ընկել է մինչեւ -10 աստիճան։

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, սառնամանիքին ավելի շատ զոհ են գնացել թափառաշրջիկները։ Այս կապակցությամբ, ոստիկնությունը սկսել է տեղեկացնել բնակչությանն այն մասին, թե որտեղ, անհրաժեշտության դեպքում, կարելի է տաքանալ եւ տաք կերակուր ստանալ։

Ընթացիկ տարում ցրտերի առաջին ալիքը Լեհաստանում եղել է դեռ հոկտեմբերին։ Այդ ժամանակ ցրտահարվել է 15 մարդ, եւս 5-ը՝ նոյեմբերին։ Անցած ձմեռ սառնամանիքից զոհվել է մոտ 200 մարդ, հաղորդում է «Լենտա.ռու»-ն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում այս տարի ուժեղ սառնամանիքից մահացել է արդեն 56 մարդ։ Եւս 722 մարդ տուժվել է ցրտահարությունից։

Ամենանվազ ջերմաստիճանը գրանցել է Սիբիրում, որտեղ ջերմաչափի սանդղակն իջել է մինչեւ -50 աստիճան։ Ավելի վաղ Ուկրաինայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայում ուժեղ սառնամանիքը 37 մարդու մահվան պատճառ է դարձել։