Քենիայում, Թանա գետի դելտայում երկրի ցեղախմբերի միջեւ արյունալի բախում է տեղի ունեցել, որի հետեւանքով առնվազն 30 մարդ է մահացել:

Բախումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 21-ին, վաղ առավոտյան: Գողագործությամբ զբաղվող պոկոմո ցեղի անդամների խումբը հարձակվել է Կիպաո գյուղում բնակվող, կենդանաբուծությամբ զբաղվող օրմա ցեղախմբի անդամների վրա:

Հարձակվողները հրդեհել են տները եւ հարձակվել գյուղի բնակիչների վրա:

Կարմիր խաչի տվյալների համաձայն, օրմա ցեղախմբից մահացածների մեջ կա 5 կին, 5 երեխա եւ 10 տղամարդ: Պոկոմո ցեղախմբից մահացել է 10 տղամարդ: Ավելի քան 30 մարդ, այդ թվում մեկ տարեկան մի երեխա, ծանր վիրավորվել է: Որոնողական աշխատանքներ են տարվում մյուս զոհերին գտնելու համար: «Դա իսկական արյունալի հաշվեհարդար էր»,-նշել են ոստիկանությունում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կենիայի այդ շրջանում ցեղախմբերի միջեւ տարաձայնությունների պատճառը Թանա գետի դելտայի շրջանում գտնվող ոռոգվող մարգագետինների համար պայքարն է: Զինված հակամարտության ընթացքում, օգոստոս-նոյեմբերին սպանվել է ավելի քան 100 գյուղացի: