Դեկտեմբերի 21-ին FEMEN շարժման ակտիվիստները Բրյուսելում կազմակերպել են «Ապոկալիպսիս» բողոքի ակցիան, որն ուղղված էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

Ռուսաստանի նախագահը ժամանել էր Բելգիայի մայրաքաղաք՝ Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովին մասնակցելու համար։ Մինչեւ գոտկատեղը մերկացած 4 աղջիկ վազել են ԵՄ գլխավոր գրասենյակի ուղղությամբ, որտեղ նրանց բռնել են ոստիկանության աշխատակիցները։ Նրանցից մեկի կրծքին գրված է եղել «Ապոկալիպսիս», մյուսները բռնել էին Վլադիմիր Պուտինի հասցեին ուղղված քննադատություններով պաստառներ, գրում է «Կոմերսանտ»-ը։

Ուրբաթ օրը Բրյուսելում կկայանա Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովը։