Թունիսի կառավարությունն իր դատարկվող բյուջեն կհամալրի տապալված նախագահ Զին բեն Ալիի «ապօրինի կուտակված ունեցվածքը» աճուրդի հանելու միջոցով:
Վաճառքի կհանվեն շքեղ մեքենաներ, կահույք, նկարներ եւ թանկարժեք իրեր, որոնք առգրավվել են նախկին նախագահից եւ նրա ընտանքից: Կազմակերպիչները հույս ունեն մոտ 13 մլն ստանալ, գրում է The Guardian-ը:
Լոտերի թվում են 34 ավտոմեքենաներ (այդ թվում` զրահապատ Cadillac-ը, մի քանի BMW, Mercedes, Bentley եւ Aston Martin, ինչպես նաեւ երկու Lamborghini Gallardo) եւ մոտ 300 ոսկյա զարդեր:
Նախկին նախագահը ընտանիքի հետ գտնվում է Սաուդյան Արաբիայում:




























