Կրկին կրակոցներ են հնչել ԱՄՆ-ում. հրաձիգը կրակ է բացել Փենսիլվանիա նահանգի գյուղի ճանապարհին, զոհվել է չորս մարդ` մեկ կին եւ երեք տղամարդ, այդ թվում՝ մարդասպանը:

Վնասվածքներ են ստացել երեք պարետներ: Հանցագործությունը կատարվել է Ֆրենքսթաուն բնակավայրից մի քանի կմ հեռու: Զոհվածների ինքնությունը դեռեւս չի ճշտվել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով  AP-ին:
ՆՏՎ-ն հայտնում է, որ հրաձիգն իր այունոտ  գործն իրականացրել է  Ջունիաթ Վելիի ճանապարհին` Ֆրենքսթաունից ոչ հեռու: Նա կրակել է մեքենայի  պատուհանից:

Կինը կյանքից զրկվել է Ջունիաթ Վելիի եկեղեցում: Տղամարդկանցից մեկը սպանվել է իր տան մոտ, իսկ երկրորդը` վթարի վայրում, հրաձիգը կրակել էր նրա մեքենային, այնուհետեւ սպանել նրան:

Մարդասպանը ճանապարհին հանդիպել է ոստիկանների, սկսել է կրակել. երեք ոստիկան վիրավորվել է: Ոստիկանությանը հաջողվել է սպանել հանցագործին Ոստիկանությանը հաջողվել է սպանել հանցագործին: