Նոր Օռլեանի դաշնային դատարանը վերջնականապես հաստատել է «Բրիթիշ Փեթրոլիում» (BP) ընկերության խաղաղ համաձայնագիրը, որը համաձայնել է փոխհատուցել 7,8 մլրդ դոլարի վնասը, որն ընկերությունը հասցրել է 2010-ին Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարի հետեւանքով:

Նման աննախադեպ չափի փոխհատուցումը կվճարվի ավելի քան 100 հազար ամերիկացի գործարարների եւ ֆիզիկական անձանց, ովքեր հայցեր էին ներկայացրել նավթային հսկայի դեմ՝ իրենց կրած տնտեսական վնասի համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AP-ն:

Հիշեցնենք, որ նավթային Deepwater Horisont կայանում վթարը տեղի էր ունեցել 2010 թվականի ապրիլի 20-ին: Այն BP ընկերության ողջ պատմության մեջ ամենախոշոր բնապահպանական աղետն էր: Մեքսիկակակն ծոց է թափվել 1000 տոննա նավթ: Վթարի հետեւանքով մահացել է 11 մարդ, եւս 17-ը վիրավորվել է:

Աղետը խախտել է Լուիզիանա, Ալաբամա, Միսիսիփի, Ֆլորիդա, Թեքսաս նահանգների էկոհամակարգը՝ աղտոտելով շուրջ 1100 մղոն ափ: