«Ժառանգություն» կուսակցությունն առաջիկայում արտահերթ համագումար է գումարելու: Այդ մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ համագումարից հետո կուսակցությունում բյուրեղացում է լինելու։
Անդրադառնալով հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրություններին՝ Հովհաննիսյանը նշել է, որ իրենք հավատարիմ են մնում իրենց դիրքորոշմանը: «Ժառանգությունը» դեմ է ոչ թե «կողմ վերապահումներով», այլ դե՛մ է, եւ մենք դեմ կմնանք",- իրեն հատուկ ոճով նշել է Հովհաննիսյանը։
Վերջինս, ի դեպ, հարցին՝ փոփոխվել են արդյոք հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ "Ժառանգության եւ ՀՅԴ-ի տեսակետները, պատասխանել է. «Եթե Դաշնակցությունն ու „Ժառանգությունը“ քաղաքական հասուն ուժեր են (իսկ ես հույս ունեմ, որ հասուն են), որքան էլ սխալներ եւ թերացումներ ունեն, իրենք այս հարցին լուծում պետք է գտած լինեին»։
Ըստ Հովհաննիսյանի՝ համագործակցությունը հնարավոր է, քանի որ սա ներքին փոխհարաբերությունների խնդիր չէ, այլ «ուրիշ, ավելի լայն՝ արժեքային, բովանդակային համագործակցություն պետք է լինի»։




























