Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում գիշերն ընկել է քաղաքի կենտրոնական ՝ «Ալա Տոո» հրապարակում կանգնեցված երկրի գլխավոր ամանորյա տոնածառը։ Վայր է ընկել 23 մետր բարձրություն կառույցը, վիրավորներ չկան, բայց խաղալիքները կոտրվել են եւ անհասկանալի է՝ ինչքան ժամանակում գլխավոր եղեւնին կվերականգնվի։

Kyrgyztoday-ը հայտնում է, որ անմիջապես «Ալա Տոո» հրապարակ է ժամանել Բիշքեկի փոխքաղաքապետ Վյաչեսլավ Կրասիենկոն։ Նա հուսով էր, որ եղեւնին կվերականգնվի արդեն առավոտյան, սակայն, ինչպես հայտնում է For.kg կայքը, շաբաթ օրը՝դեկտեմբերի 22-ին, ամենուր ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ։  Պարզվել է, որ կառույցի հիմքում ընկած պողպատե խողովակը ծռվել է եւ այն ուղղակի ուղղահայաց դիրքի բերել չի հաջողվի։ Akipress գործակալությունը հրապարակել է պատահարի վայրում նկարահանած տեսահոլովակը։

Կրասիենկոն չի կարողացել մեղավոր գտնել պատահարի մեջ եւ վերագրել է ուժեղ քամուն։ Ավելի ուշ փոխքաղաքապետը հայտնել է, որ հնարավոր է եղեւնին կարճացնեն, ինչպես նաեւ կամրացնեն լրացուցիչ լարերով։