Շրի-Լանկայի իշխանությունները ձերբակալել են Չինաստանի 100 քաղաքացիների՝ արտարժույքի մեքենայությունների մեղադրանքով։ Ձերբակալություններն իրականացվել են մայրաքաղաք Կոլոմբոյում եւ մերձակա բնակավայրերում։

Ձերբակալվածներից 74-ը տղամարդիկ են, 26-ը՝ կանայք Նրանց ձերբակալել են իրենց տներում, ոստիկանության տվյաներով՝ նրանք խաբում էին իրենց հայրենակիցներին Չինաստանում, գումարներ փոխանցել տալիս Շրի-Լանկայում գրանցված հաշիվների վրա։

Ինչպես գրում է «Լենտա․ru»-ն, Շրի-Լանկայում հազարավոր չինացիներ են բնակվում, որոնք աշխատում են չինական կապիտալով ընկերություններում։