Պակիստանում արմատական իսլամիստների ամբոխը ոստիկանությունից խլել է Ղուրանը պղծելու մեջ կասկածվող ճանապարհորդին եւ ողջ-ողջ այրել:
Դեպքը կատարվել է դեկտեմբերի 21-ին երկրի հարավային Դադու քաղաքում: Ոստիկանությունում հայտնել են, որ վախճանված մահմեդականը հոգեպես անհավասարակշիռ մարդ էր եւ նախկինում հարցաքննվել էր Ղուրանն այրելու գործով, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AP-ին:
Երբ մարդիկ իմացել են ենթադրյալ հանցանքի մասին, 200 հոգով ներխուժել են ոստիկանության բաժին եւ ուժով դուրս տարել ձերբակալված ճանապարհորդին: Նրան ծեծել են, հետո այրել: 30 մարդ բանտարկված է: Դեպքի պատճառով ոստիկանության բաժնի պետը եւ մի քանի սպաներ ժամանակավորապես հեռացվել են պաշտոններից` անկարգությունները չկանխելու համար:





























