Մոզամբիկում տեղի է ունեցել խոշոր վթար․ երկու երթուղային տաքսիների բախման հետեւանքով, զոհվել է 14 մարդ։ Ինչպես հայտնում է ոստիկանությունը, վթարը եղել է մայրաքաղաք Մապուտուից 50 կիլոմետր դեպի հյուսիս։
Երթուղային մեքենայի անիվը պայթել է եւ վարորդը, կորցնելով վերահսկողությունը, բախվել է հանդիպակած ուղղությամբ եկող երթուղայինին։11 մարդ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ին։
Ներկա պահին ՀԱՀ-ը Մոզամբիկին միացնող որոշ երթուղիներ ծանրաբեռնված են, քանի որ Սուրբ Ծննդյան նախօրեին Մոզամբիկի բազմաթիվ քաղաքացիներ, որ աշխատում են հարավաֆրիկյան հանքերում, տուն են վերադառնում։




























