Նորից կրակոցներ ԱՄՆ-ում. Այս անգամ կրակոցներ են արձակվել Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքի արվարձանի գիշերային ակումբում, երկու մարդ զոհվել է։
«Martini`s» ակումբում կրակոցները հնչել են տեղի ժամանակով 23։30-ին։ Զոհվել են երկու մարդ, սակայն նրանց անուններն ու ու պատահարի այլ մանրամասներ հայտնի չեն, հաղորդում է Associated Press-ը։
Ինչպես նշում է ՆՏՎ-ն, հրազենի գործադրմամն ամեն մի դեպք լարում է ԱՄՆ-ում՝ զենքի վաճառքի սահմանափակման կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ հակամարտությունը, առանց այդ էլ լարված մթնոլորտը։ Զենքի վաճառքի լրիվ ազատության հակառակորդները, «Սենդի Հուք» դպրոցի սպանդից հետո, երբ 20-ամյա Ադամ Լանզան գնդակահարել էր 20 երեխայի եւ 6 մեծահասակների գրոհային ատրճանակից, հանդես են եկել միասնական ճակատով։




























