Հայ զինծառայողներն ակտիվ կերպով կրթվում են արտասահմանում։ Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության Կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը։
Նրա խոսքով՝ այս պահին Ռուսաստանում կրթվում է քան 250 հայ կուրսանտ եւ սպա։ ԱՄՆ-ում կրթություն ստացող սպաների եւ կուրսանտների թիվն այս պահին անցնում է 30-ից: Հայ զինծառայողները կրթվում են նաեւ Չինաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լիտվայում, Իտալիայում։
Խոսելով նորամուծությունների մասին՝ Շիրինյանը նշել է սպաների որակավորման համակարգի՝ թեստավորման մասին։ Այսինքն ավելի բարձր կոչման արժանանալու համար սպան պետք է դասընթացներ անցնի (մեկ շաբաթ եւ ավելի)։




























