Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ եւ ուխտավորներ այս օրերին ժամանում են Սուրբ Հող՝ դիմավորելու Սուրբ Ծնունդը։ Նախ կաթոլիկներն, ապա ուղղափառ քրիստոնյաները կնշեն փրկչի ծնունդը։

Մինչեւ հունվարի 20-ը միայն Բեթղեհեմ կայցելի մոտ 300 հազար մարդ։ Ամբողջությամբ պատվիրված են տեղի հյուրանոցների համարները, որոնք մոտ 50-ն են, բացի այդ, շատ ուխտավորներ կանգ են առել հարեւան Երուսաղեմում եւ Իսրայելի այլ քաղաքներում։ Երկար ընդմիջումից հետո, նոր հազարամյակում Սուրբ Հողը տարեցտարի ավելի ու ավելի շատ է արտասահմանից այցելուներ ընդունում եւ սա ոչ միայն Իսրայելում, այլ նաեւ՝  Հորդանանի արեւմտյան ափին։

Սուրբ ծննդյան նախօրեի հետ կապված՝ Իսրայելի իշխանությունները մի շարք միջոցառումներ են ձեռնարկել՝ քրիստոնյա պաղեստինցիների համար թեթեւ անցագրային կարգ սահմանելու համար, ինչպես նաեւ հոգ են տարել, որպեսզի արտասահմանցի ուխտավորներն անխաթար մուտք ունենան պաղեստինյան տարածքում գտնվող սուրբ վայրեր, հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը։

 Միաժամանակ, ինչպես հաղորդում է MIGNews-ը, իսրայելցի գիտնականները եկել են այն եզրակացության, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է ոչ թե Բեթղեհեմում, այլ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող փոքրիկ Գալիլեյան Բեթղեհեմ կոչվող գյուղում։

Հնագետ Ավիրամ Օշրիի տվյալները բերում են նրան, որ Քրիստոսի ժամանակ Բեթղեհեմը բնակեցված է եղել հրեաներով, իսկ մեկ այլ Բեթղեհեմի մասին գիտնականները ոչ մի տվյալներ չունեն։ Բացի այդ, Քրիստոսի ենթադրյալ ծննդյան վայրը Նազարեթից մի քանի կմ է հեռու։