«Իրավունք» թերթը ԱԺ «Ժառանգույթուն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից փորձել է պարզել, թե ընդդիմադիր դաշտում առաջադրվող ո՞ր թեկնածուի քանի՞ ձայներին «վայիս» կլինի Հրանտ Բագրատյանը:
«Ես կառաջարկեմ սպասել բոլոր առաջադրումներին եւ ընդհանուր դրանից հետո դիտարկել։ Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը՝ երկուսն էլ հայտնել են իրենց ցանկություններն առաջադրման վերաբերյալ, բայց հենց լինի վերջնական առաջադրումները եւ հասկանանք, քանի թեկնածու կա, ըստ դրան, նոր կարելի է պարզել, թե ով ում վրա ինչքան կազդի կամ ինչպես կազդի»,- գրում է «Իրավունք» թերթը։





























