Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հադիպում է ունեցել ՀԱԿ անդամ քաղաքական ուժերի ղեկավարների հետ եւ նրանց ներկայացրել իր որոշումը՝ նախագահական ընտրություններին մասնակցության առթիվ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ՀԱԿ աղբյուրներին։

«Մեր տեղեկություններով, հանդիպմանը չեն մասնակցել «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանն ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Թե որն է Տեր-Պետրոսյանի վորջնական որոշումը՝ մեզ երեկ չհաջողվեց պարզել։ ՀԱԿ-ականները պնդում են, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է։ Ամեն դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր որոշման մասին կհայտարարի այսօր»,- գրում է «Ժամանակ» թերթը։