Իսրայելը կշարունակի պահպանել իր տարածքի քրիստոնեական սրբավայրերը: Այդ մասին Սուրբ ծննդի նախօրեին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Իսրայելը հպարտ է իր կրոնական հանդուրժողականությամբ եւ բազմակրոնությամբ եւ կշարունակի պաշտպանել դավանանքի ազատությունը»,- ասել է նա:
Վարչապետը նաեւ քննադատել է վանդալիզմը եւ պաշտամունքային վայրերի միջեւ խտրականությունը: «Մենք բռնության կամ պաշտամունքային ցանկացած վայրերի խտրականության գործողություններ չենք հանդուրժի: Դա մեր ուղին չէ, եւ դա այն է, ինչը մենք չենք կարող ընդունել»,- նրա խոսքերը մեջբերում է «Jerusalem Post»-ը՞
Նշենք, ավելի վաղ «Ֆրանս Փրեսս»-ը հայտնել էր, որ Երուսաղեմում հայկական գերեզմանատուն ու եկեղեցին հարձակման են ենթարկվել: Հետո տեղեկությունը հերքել էին հայ հոգեւորականները:





























