Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ կայացած Գերագույն ժողովում որոշել է առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձեւաչափը: Որոշումը երեկ խիստ գաղտնի էր պահվում։ Այդ մասին  գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այդուհանդերձ, երեկոյան շշուկներ էին պտտվում, որ ՀՅԴ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: Թե որքանով են լուրջ այդ շշուկները, հայտնի կդառնա այսօր:

Դաշնակցությունը, ինչպես երեկ հայտարարում էին կուսակցության ներկայացուցիչները՝ իր որոշումը կհրապարակի այսօր նախատեսված մամուլի ասուլիսում: Ուշագրավ է, որ մինչ այժմ դաշնակցության ներսում խոսվում էր հիմնականում Արմեն Ոուստամյանի թեկնածության մասին, չէր բացառվում նաեւ ընտրությունները բոյկոտելու տարբերակը»,- գրում է «Հայկական ժամանակը»։