Կաթոլիկ եկեղեցին համացանցում տեղադրել է իրեն պատկանող կերպարվեստական իրերի կատալոգը։ Կատալոգը հանդիսանում է պետության եւ եկեղեցու միասնական նախագիծ, որի համար հատկացվել է 50 միլիոն եվրո։

Գեղարվեստական ժառանգության իրերի որոնման էլեկտրոնային համակարգի ստեղծման նախագծի աշխատանքի վրա աշխատանքները շարունակվել են 16 տարի, սայկայն համակարգը դեռ հեռու է լիարժեք լինելուց։ Կատալոգում հաշվվում է 3,5 միլիոն օբյեկտ, բայց  մի քանի այլ թեմերում՝ օրինակ Ֆլորենցիայում եւ Նեապոլում,պահվող իրերը դեռ պետք է մտցվեն որոնողական համակարգ, գրում է  The Art Newspaper-ը։

Ցանցից օգտվողները կարող են որոնումն իրականացնել մի քանի ձեւով՝ նկարչի անունով, գործի անվանումով, գործի թեմայով կամ ստեղծման տարեթվով, գրում է «Լենտա.ռու»-ն։ Կատալոգում մտցվել են ոչ միայն նկարներ եւ քանդակներ, այլ նաեւ եկեղեցական զարդեր, խորանային գեղանկարներ եւ այլ առարկաներ, որ պահվում են 216 թեմերում տեղակայված մոտ 64 հազար իտալական եկեղեցիներում։