Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրվել է Հայաստանում Ռումինայի դեսպանատուն, որտեղ դեսպան Կրինա Պրինարիուն Ռումինիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 15-ամյակի առթիվ նախարարին հանձնել է պատվոգիր:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպանը, շնորհավորելով նախարարին, շեշտել է նրա անձնական ներդրումը հայ-ռումինական կապերի ամրապնդման, մասնավորապես, կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման գործում: Հանդիպման ընթացքում նշվել է, որ հայ-ռումինական կրթական համագործակցության արդյունքում Բուխարեստի համալսարանում բացվել է հայկական ամբիոն, ակտիվացել է սովորողների շարժունությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը, հատկապես ուսանողների փոխանակման ծրագրերը, զարգացման հեռանկար ունեն:





























