Մյանմարի իշխանությունները հանել են մասնավոր օրաթերթերի հրատարակման արգելքը, որը երկրում կիրառվում էր 1964թ.-ից: Մյանմարի տեղեկատվության նախարարությունը հայտնել է, որ 2013թ. փետրվարից ցանկացած քաղաքացի կարող է հայտ ներկայացնել օրաթերթի հրատարակման արտոնագիր ստանալու համար: Մասնավոր թերթերը կհրատարակվեն 2013թ ապրիլից սկսած, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ 1964թ. ռազմական խունտան ազգայնացրել էր բոլոր մասնավոր թերթերը, որոնք երկրի տնտեսության ծաղկող հատվածն էին: Միաժամանակ խիստ գրաքննություն էր մտցվել` սկսած թերթերի հոդվածներից մինչեւ երգերի ու մանկական հեքիաթների բառերը: Գրաքննությունը հանվել էր 2012թ. օգոստոսին, երբ քաղաքացիական կառավարությունը փոխարինեց ռազմական բռնապետությանը: 2011թ. սկզբից երկրում աշխատանքը սկսել էին խորհրդարանը եւ Մյանմարի 14 մարզերի օրենսդիր ժողովները:




























