Համարվում է, որ խնձորն ամենաօգտակար մթերքներից է. գիտնականները բազմիցս ապացուցել են, որ խնձորն ունակ է փոխարինել կենսական ակտիվ հավելումների մի ողջ բլրի: Բայց հիմա մասնագետների ուշադրությունը կենտրոնացել է գազարի վրա, գրում է The Daily Bhaskar-ը:
Նրանք խորհուրդ են տալիս ամեն օր գազար ուտել՝ տարբեր հիվանդություններից խուսափելու համար: Գազարի մեջ կարելի է գտնել վիտամիններ, հանքային նյութեր եւ այլ սնուցող միացություններ: Դոկտոր Միան Իֆնիքհարի խոսքով՝ գազարն օգտակար է ստամոքսի եւ ընդհանուր ստամոքսա-աղիքային տրակտի համար, հաղորդում է MEDdaily.ru-ն:
Այն թույլ է տալիս լուծել մարսողության հետ կապված խնդիրները, խոցային հիվանդությունները, գաստրիտը, լուծը, ցելիակ հիվանդությունը: Եթե A պրովիտամինի, С, D, E, K, B1 եւ B6 վիտամինների, բիոտինի, կալցիումի, մագնիումի, ֆոսֆորի, օրգանական նատրիումի եւ որոշ միկրոտարրերի անհրաժեշտություն ունեք, ապա պետք է գազար ուտել:
Գազարի հյութը սպանախի եւ լիմոնի հյութի հետ կարող է բուժել փորկապությունը եւ մաքրել ստամոքսը: Իսկ ահա գազարից պատրաստված ապուրն օգնում է լուծի, ջրազրկման ժամանակ, լրացվում է մագնիումի եւ առանցքային հանքային նյութերի պակասը:





























