Երեւանի Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 4 շենքի 8-րդ հարկից հունվարի 2-ին 25-ամյա աղջիկ է փորձել ցած նետվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:Ահազանգը ստացվել է 21.14-ին: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղյակ է պահվել նաեւ «1-02» եւ «1-03» ծառայություններին: Մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը` աղջկա հարազատների կողմից ինքնասպանության փորձը կանխվել է:«1-03» ծառայության աշխատակիցները, սակայն դեպքի վայրից 31-ամյա Ռ. Գասպարյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Տեղադրություն




























