Հայաստանի միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները հունվարի 3-ի, ժամը 10:30-ի դրությամբ բաց են երթեւեկության համար: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է: Շարունակվում են մաքրվել ավտոճանապարհներն ավելի վաղ տեղացած ձյան շերտից, առանձին հատվածներ մշակվում են աղ ու ավազով: Նախարարությունը հիշեցնում է վարորդներին ձմեռային անվադողերի անցնելու անհրաժեշտության մասին:

Վրաստանի Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տվյալներով, Ստեպածմինդա – Լարս հատվածում երթեւեկությունը փակ է բեռնատարների համար: Թույլատրված է միայն մարդատար եւ մինչեւ 30 ուղեւորի ավտոբուսների երթեւեկությունը: