Հունվարի 2-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի 9-րդ մուտքի 23 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայությունները: Փրկարարները ժամը 00.05-ին բացել են դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել Լ. Չակմազարյանի դին:
Տեղադրություն




























